Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Կա խորհրդավոր մի հըրապուրանքՔո շարժումների անխոս զրույցում,Ինչ-որ օձային ինքնահիացումԵվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։Մի այլ երկրային երաժըշտությանԵլևէջների պչրանքն եմ հիշում,Քո շարժումները աղոթք են շարժում,Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան...Երկրում են սնված, բայց ոչ երկրայինԱրբեցումներ են նոքա խոստանում,Մի այլ տանջանքի եդեմ են տանում,Մատնելով հոգիս չարքերի խաղին...
Comments
Loading comments…