Կըգան մայիսներ - վարդեր կըփթթեն
Կըգան մայիսներ - վարդեր կըփթթեն,Կըզնգա կրկին համրացած առուն.Թևերով թեթև թռել է արդենԻմ արտույտն անուշ, թռել է հեռուն:Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,Ձյուներից կրկին կըբացվի գարուն,Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,Լոկ դու կըմնաս շիրմի խավարում:Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,Եվ թռած լիներ քո հոգին պայծառԱյնտեղ, ուր մաքուր երանության մեջԱպրում են այնքան լուսե հոգիներԵվ ժպտում երկնի աստղերից անշեջ,-Ա՜խ, եթե լինե՜ր, ա՜խ, եթե լինե՜ր...
Comments
Loading comments…