Հուշերի երկրում
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղումԱնցյալն ու ներկան իրար է խառնում,Իմ սրտում ոսկե անձրև է մաղում։Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,Կա խորհրդավոր, դյութող մի խավար,Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,Մի անանց վայելք, անխաբ հիացում —Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
Comments
Loading comments…