Հրաժեշտ (Վահան Տերյան)
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,Լուռ ու տխուր,Հեզ գունատվող աստղի նըման։Ես գնում եմ տրտում-մենակ,ԱնժամանակԾաղկից ընկած թերթի նըման։Դու գնում ես՝ չգիտեմ ուր,ՍրտակըտուրԼացըդ պահած իմ հայացքից։Ես գնում եմ լուռ անտրտում,Բայց իմ սրտումՑավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Comments
Loading comments…