Հրաշք-աղջիկ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,Ճառագայթող քո աչքերով դու եկար,Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...Կախարդ լուսնի հրապուրող շողի պեսԴու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,Քո աչքերում կա մի անանց զմայլանք.Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,Գիշերային արեգակի ճառագայթ,—Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
Comments
Loading comments…