Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,Ցնորում է կապույտ մութի աշխարհում...Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,Որպես երազ մոռացումի անձավում.Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...
Comments
Loading comments…