Տխուր մեռան կապուտաչյա

Տխուր մեռան կապուտաչյաԵրազները երկնաշող.—Գագաթներից ես ցած իջաԱնդունդները սիրտ մաշող...էլ ոչ մի թև ինձ չի տանիԴեպի բարձունքն արծաթյա.— Խենթ անկումիս գերեզմանիԽավարներում ինձ գթա՛ ...Ցուրտ է դարձյալ, մութ` իմ ուղին,Սրտումս մահ և աշուն`Մոռացել եմ ես ամենքին,Միայն քեզ եմ ես հիշում...Միայն քե՛զ եմ ես աղոթում,Քո հրաշքին անպատիր. —Հայտնըվի՛ր սև անապատում —Ամոքիր ու ազատվիր...

Comments

Loading comments…