Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,Առկայծում են կարոտագին, երազուն՝Հավերժաբար իրար կապված և բաժան։Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.Կարոտավառ երազում ենք միշտ իրար,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
Comments
Loading comments…