Լավ վերաբերմունք դեպի ձիերը
Translated from Russian by Եղիշե Չարենց
Դոփելով, սմբակներըերգում էին կարծես․― Գրիբ։― Գրաբ։― Գրոբ։― Գրուբ։Քամուց լիզված,սառցոտ,սահում էր փողոցը։Ձինհանկարծսայթաքեց․հավաքվեցին նրանք,և ընկավ հռհռոցը։Նրանք, որոնք անգործիբրև էին տալիս,հավաքվեցին։Ծիծաղ։― Ձի՛ն ընկավ։― Ձի՛ն։Ծիծաղում էր փողոցը,Միայն եսչխառնեցի իմ ձայնը այդ ոռնոցին անձուկ։Մոտեցա ու տեսնում եմ․․․ձիու աչքերը․․․Փողոցը շրջվել է,հոսում է նրանցում․․․Մոտեցա ու տեսնում եմ․կաթիլ առ կաթիլարցունքը,հոսելով մռութից,թաքնըվում է բրդում։Եվ ինչ-որ ընդհանուրանասնական թախիծիմ մեջ ծփաց հանկարծև հորդեց դուրս․«Ձի՛,հարկավոր չի՛․մտի՛կ տվեք ինձ․ինչո՞ւ եք դուք կարծում, որ վատ եք նրանցի՛ց էլ։Մանկի՛կս,բոլո՛րս էլձիեր ենք մի քիչ․մեզանից ամե՛ն մեկը իր տեսակի մի ձի է»։Կարելի էծեր ձինկարիք է՛լ չուներ դայակի․կարելի է՝ խոսքե՛րս իսկտափակ թվացին նրան,ձինսակայնկանգնեց հանկարծ ոտքի,խրխնջացու գնաց։Խաղացնում էր պոչը։Մանկան պես ուրախ էր։Ուրախ մսուրն հասավ,պոչը շարժեց։Եվ թվում էր նրանթե ինքը քուռակ է․արժե ապրել կյանքումև աշխատել արժե։
Comments
Loading comments…