Մի քանի խոսք իմ կնոջ մասին

Translated from Russian by Եղիշե Չարենց

Անհայտ ծովերի հեռավոր ափովանցնում է լուսինը՝իմ կինը։Իմ շիկահեր սիրուհին։Իր կառքի հետևի թափովձգվում է համաստեղությունների երփներանգ ամբոխը։Պսակվում է ավտոգարաժի հետ,համբուրում է հերթի կիոսկները,իսկ շլեյֆի կաթնածիրը, որպես նաժիշտ,զարդարված է փայլուն զարդերով։իսկ ե՞ս։Իմ ծարաված սրտին քո հենքների կետովքո աչքերի հորից բերում էիր դույլեր։Կախվում էիր լչե մետաքսներում,սաթե ջութակների պես երգում էին կոնքերդ։Այնտեղ, ուր իշխում են դժնի տանիքները,չես նետի ցոլը քո դու։Բուլվարներում խեղդվում եմ՝ դեմքիս թախիծ փռած։Ախր դա դուստրն է քո՝իմ երգը,աժուր չուլքիներով՝կաֆեների առաջ։

Comments

Loading comments…